Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են նաեւ Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներն էլ պայքարն սկսելու են 1/16 եզրափակչից: ՀԲՖ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպայի 2015 թ. բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանի մեկնարկային մրցակիցն այսօր բելառուսցի Դմիտրի Ասանաուն է, իսկ Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգում մենամարտելու է կորեացի Կիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), պայքարն սկսելու է վաղը՝ Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Կիամա Չարլզի հետ մենամարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ