Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ «Սդղի գյոլ»-ում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված Դերենիկ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, գրավով ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ իր եւ մյուս պաշտպան Արմեն Խաչատրյանի միջնորդությունը դատարանը բավարարել է եւ Դերենիկ Հակոբյանին 1 մլն դրամ գրավով ազատ է արձակել: Քրեական հետապնդումը Դերենիկ Հակոբյանի նկատմամբ առայժմ չի դադարեցվել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` News.am-ի կայքում