Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Քոչարյան. «Պետք չէ անկախությունը «երեսով տալ» ժողովրդին»

Հոկտեմբեր 05,2015 22:52

«Շատ ավելի լավ կարող էր լինել, եթե ինքը չլիներ նախագահ»

Սերժ Սարգսյանը իր ԱՄՆ կատարած այցելության ընթացքում հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, «Քարնեգի» հիմնադրամի կազմակերպած Միջազգային խաղաղություն քննարկման ընթացքում անդրադարձել էր նաեւ «Electric Yerevan» շարժմանը: Մասնավորապես՝ նախագահը վստահություն է հայտնել, որ մարդկանց պահանջները հիմնավորված չեն, քանի որ արդեն առկա է «Դելոյթ եւ տուշ»-ի եզրակացությունը:

«Վերջերս, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ասել եմ, որ ես էլ կցանկանայի, որ մենք ձրի գազ ստանայինք, բայց մի կողմից ցանկանում ենք ստանալ ձրի գազ, մի կողմից ցանկանում ենք ստանալ զրո տոկոսով վարկային միջոցներ, մի կողմից ցանկանում ենք, որ մեր անվտանգությունը ապահովի կամ ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը, հետո ուզում ենք անկախ լինել: Այդպես չի լինում: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ լինելու համար, պետք է վճարի՝ որոշ դեպքերում՝ իր գրպանից, որոշ դեպքերում՝ իր կյանքի գնով, որոշ դեպքերում՝ այլ կերպ: Սա է անկախ ապրելու ամբողջ տրամաբանությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանի հետ. «Ինքը կտրված է, ինքն ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ: Այնպես համոզված է խոսում այդ մասին, կարող է չի խաբում իր մոտեցումներով, բայց ինքը տեղյակ չէ Հայաստանում մարդիկ ինչպես են ապրում, ինչ պայմաններ են, ինքը տեղյակ չի, տեղյակ չլինելով էլ ասում է՝ հիմնավորված չէ, իսկ այսքան տարիների ընթացքում կա՞ մի բան, որ իրենք 1 քայլ արել են ու չեն ասել՝ իրոք ճիշտ էիք ասում, անհիմն էր: Նույն այդ խոսակցությունը, որ ինքն ասում էր 80 տոկոսը դեմ է, բայց մենք պետք է անցկացնենք կենսաթոշակայինը, դա եւս մեկ փաստ է, որ իրենք ուղղակի թքած ունեն, իրենք գտնում են՝ հիմնավոր է եւ այդպես էլ անցկացնում են»:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի՝ գազի դիմաց վճարը անկախության գնի հետ համեմատելը սխալ է. «Պետք չէ անկախությունը «երեսով տալ» ժողովրդին»: Ըստ նրա՝ այդ վիճակը իշխանություններն են ստեղծել. «Հիմա էլ դա ինչ-որ կերպ փորձում է արդարացնել վիճակը՝ գիտեք՝ ինչ մենք ունենք անկախություն, դժվար է, պետք է դիմանալ, այս վիճակներով ուզում է ինչ-որ ձեւ համոզել, որ անկախությունը սա է: Ո՛չ, սա չի, ես էլ կարող եմ ասել: Շատ ավելի լավ կարող էր լինել, եթե ինքը չլիներ նախագահ, եւ սա միանշանակ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրա says:

    Գիտեն, որ լեգիտիմ չեն: Ամեն ինչ անում են, որ գոնե լեգալ լինեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031