Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

12 ավտոմեքենայով ժամանած պատգամավորները եւ դերասանները սահմանամերձ Ոսկեպարում 10 րոպե են մնացել

Հոկտեմբեր 05,2015 21:15

Գյուղացիները նրանց հարցեր չեն տվել

Անցած շաբաթ օրը, հոկտեմբերի 3-ին Աժ պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուստամ Գասպարյանը. Մարտուն Գրիգորյանը, դերասան Արտաշես Ալեքսանյանը եւ հայկական հեռուստասերիալներում նկարահանվող այլ դերասաններ 12 ավտոմեքենայով ժամանել են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղ, գյուղամեջում շուրջ զրուցել ոսկեպարցիների հետ, հարցրել նրանց վիճակը:

Ոսկեպարից հայտնեցին, որ զրույցը տեւել է մոտ 10 րոպե, ոսկեպարցիները պատգամավորներին հարցեր չեն տվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ես, իհարկե չեմ կարող խոսել ոսկեպարցիների անունից, սակայն ինձ մոտ հարց է առաջանում, պատգամավորները եկել են, որ ինչ անեն, ինչպիսի հարցերի լուծում տան կամ քննարկեն սահմանամերձ գոտու բնակիչների հետ: Այսօր ԱԺ պատգամավորներից միայն մեկ բան է հարկավոր, այնպիսի օրենքներ ընդունեն կամ ընդունվածներում այնպիսի փոփոխություններ կատարեն, որ սահմանամերձ գոտու բնակչին ձեռնտու լինի այնտեղ ապրելն ու աշխատելը: Այսպես կոչված հարկերից ազատելու վերաբերյալ օրենքն ընդունելուց առաջ էր պետք գալ և ըստ էության զրուցել սահմանամերձ գոտու բնակիչների հետ: Այդ օրենքն այդպես էլ ցանկալի արդյունք չտվեց այն պարզ պատճառով, որ սահմանամերձ գոտու բնակչության մի չնչին մասը կարող է օգտվել առաջարկվող արտոնություններից: Երևի թե կառավարությունը հենց այդպես էլ նախատեսել էր, իսկ պատգամավորները որևէ խելամիտ քայլ չարեցին:
    Չգիտես ինչու Երևանում ապրող և աշխատող պատգամավորներին թվում է, թե իրենց այցելություններով իրենք մեծ պատվի են արժանացնում սահմանամերձ գոտու բնակիչներին ու քաջալերում նրանց: Դա գոնե Տավուշում այդպես չէ:

  2. մոսո says:

    էտ արտաշ – մարտաշին ինչու են տարել, թե մտածել են գյուղ տեղ ա, դեռասանի տեղ անց կկենան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031