Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայտնի շենքերի հայ վարպետների գործերը՝ մեկ ցուցասրահում. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2015 20:15

Քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Մասունքներ… ծանոթ և անծանոթ Պալյանները» խորագրով

ցուցահանդեսը, որում ներկայացված են Պալյան ճարտարապետական գերդաստանի վարպետների աշխատանքները՝ լուսանկարներ, գծանկարներ, նախագծեր:  Քաղաքաշինության նախարարի բանակցությունների արդյունքում պատմական Կոստանդնուպոլսի շատ բարձրարժեք եւ հանրահայտ շենքերի հեղինակ Պալյանների արխիվը տեղափոխվել է Հայաստան:

Aravot.am-ը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանին խնդրեց առանձնացնել Պալյանների կերտած ամենահայտնի շինությունները: «Ամենանշանավոր աշխատանքը, որը տեսանելի է ծովածոցից, Դոլմաբահչեի պալատն է, արքայական դռները: Պալյանները կառուցել են նաեւ այլ պալատներ, մզկիթներ, դղյակներ եւ հայ համայնքի համար նախատեսված շենք-շինություններ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ Պալյան գերդաստանի աշխատանքների մի մասը  տարբեր տարիներին հրդեհվել եւ վերափոխվել է, սակայն այն, ինչ պահպանվել է՝ Պոլսի (Ստամբուլի) ճարտարապետական դիմագիծն է ներկայացնում. «Պատմական Ստամբուլում անհնար է ամեն երկրորդ քայլափոխի չտեսնել Պալյանների ճարտարապետական գործերը»,-ասաց Գրիգորյանը:

Նշենք նաեւ, որ Պալյան գերդաստանի ճարտարապետները մեծապես նպաստել են Օսմանյան Թուրքիայի ճարտարապետության զարգացմանը: Նրանց արխիվն առաջիկայում կշարունակեն հետազոտել՝ նոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

FILE2764 FILE2765 FILE2767 FILE2768 FILE2769 FILE2770 FILE2771 FILE2773 FILE2774

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031