Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Գեւորգյան. «Սա Սերժ Սարգսյանի ընտրվել-չընտրվելու հարցն է»

Հոկտեմբեր 05,2015 19:30

Բռնապետական երկրում ոնց կարելի է չսպասել խոչընդոտման փորձերի»

Այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց «Չեք անցկացնի» նախաձեռնության խմբի կազմակերպած խաղաղ ցույցին մասնակցում էին նաեւ ՀԱԿ խմբակցության անդամներ, որոնցից մեկին անգամ քիչ էր մնում բերման ենթարկեին:

ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել՝ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ եղավ շատ հաջողված ցույց, ոստիկանության ցույցը ցրելու ծիծաղելու փորձ, եւ հետագա անելիքների մասին որոշում` կոնկրետ մարզային այցելություններ եւ հոկտեմբերի 31-ին հանրահավաք: «Եթե դուք սպասում եք, որ կասեմ, թե ինչ է նախապատրաստվում ոստիկանության նման գործողությունների դեմ, կամ իշխանությունների նման վարվելակերպի դեմ, ապա` թե ոստիկանությունը, թե իշխանությունը պատասխանը կստանան հոկտեմբերի 31-ի հանրահավաքին»,-նշեց պարոն Գեւորգյանը:

Նա ոստիկանության այսօրվա գործողությունները մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Բոլորը ծիծաղելի պատրվակներ են հավաքը խոչընդոտելու համար, որը, իհարկե, չհաջողվեց: Բռնապետական երկրում ոնց կարելի է չսպասել նման ծիծաղելի խոչընդոտման փորձերի, երբ Սերժ Սարգսյանը իշխանության է»:

Նա նշեց, որ այդ պայքարով ժողովրդին Սերժ Սարգսյանի կլանի հավերժացման վտանգից են հեռու պահում: «Սա Սերժ Սարգսյանի ընտրվել-չընտրվելու հարցն է. Սահմանադրական հանրաքվեում դրվելու է հարց` ժողովուրդը ուզում է մնալ Սերժ Սարգսյանի կլանի լծի տակ, թե չի ուզում այլեւս հանդուրժել այդ լուծը»,- ասաց Արեգ Գեւորգյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031