Շիրակի մարզի Հառիճի վանական համալիրում, որտեղ ստեղծագործել է հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետը, այսօր նշեցին նրա ծննդյան 146-ամյակը ու մանկավարժների տոնը: Շիրակի մարզի ու նաեւ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի թվով 40 մանկավարժներ պարգեւատրվեցին ՀՀ Շիրակի մարզի պատվոգրերով ու հուշանվերներով:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզը ակտիվ համագործակցության մեջ է Ասկերանի տարածաշրջանի հետ, անընդմեջ փոխայցելություններ են կատարում, համատեղ առողջապահական, գյուղատնտեսական, կրթական ու տարբեր այլ ծրագրեր են իրականացնում:
Մանկավարժներին պարգեւատրելուց հետո մեծարեցին Կոմիտաս Վարդապետին՝ նրա ստեղծագործությունները հնչեցնելով, կյանքի դրվագները ներկայացնելով: Ելույթ ունեցան Գյումրու պետական սիմֆոնիկ, ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը, Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, վերջերս Բուլղարիայում կոմիտասյան կատարմամբ «Գրան Պրի» մրցանակի արժանացած լիրիկ սոպրանո Լեոնորան՝ Արեւիկ Թանաշեանը: Հիշեցնենք, որ Կոմիտասը, 1905 թվականին հիվանդանալով տենդով, եկել է Հառիճավանք ապաքինվելու ու այստեղ գրի է առել 34 նոր երգ: Նա Հառիճում է ձևավորվել առաջին մեծ երգչախումբը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ