Այսօր ԱԺ շենքի դիմաց «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լեզվակռվի մեջ էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Պատգամավորը, երբ տեսավ, թե ինչպես են ցուցարարներին մեկը մյուսի հետեւից լցնում ոստիկանական մեքենաներն ու բերման ենթարկում, մոտեցավ Վալերի Օսիպյանին եւ կոչ արեց՝ «խուժանություն չանել, ամոթ է»:
«Մարդավարի խոսա… հարգելի պատգամավոր»,- պատասխանեց փոխոստիկանապետը:
«Խուժանություն մի՛ արեք »,- պատգամավորի արտահայտությանն էլ՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Խուժանը դուք եք, ինքներդ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ