Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգացին, որ հիմարություն են անում». Պատգամավորը՝ իրեն բերման ենթարկելու փորձի մասին

Հոկտեմբեր 05,2015 17:54

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդպես էլ իրենց այսօր չբացատրեց, թե ինչ օրենք են խախտում ԱԺ շենքի դարպասներին «ՈՉ» գրությամբ պաստառ փակցնելով: Նրա խոսքով, ոստիկաններն այսօր ակցիայի ժամանակ երկու դրոշ են կոտրել. «Պաստառն էլ, որը չէին թույլատրում փակցնել, վրան ընդամենը մի հատ «ոչ» էր գրված: Բռնությունների դիմեցին, պաստառը պատռեցին ու տարան»:

Նա ասաց, որ իրենց հետագա քայլերը մարզային այցելություններն են լինելու. «Հոկտեմբերի երեսունին հանրահավաք ունենք Երեւանում, ավելի շատ ունենալու ենք փողոցային պայքար, քանի որ այսօր սպառվելու են պետական համակարգի վրա ազդեցություն ունենալու բոլոր գործիքները, փողոցային պայքարով կկասեցնենք սահմանադրական փոփոխությունները»:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանները ցուցարարներին բերման ենթարկելիս փորձեցին բերման ենթարկել նաեւ ցուցարարների մեջ գտնվող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:

Aravot.am-ը Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ոստիկաններն իրեն չճանաչելո՞վ էին բերման ենթարկում, թե գիտակցաբար, պարոն Մանուկյանը կարճ պատասխանեց. «Զգացին, որ հիմարություն են անում»:

ԱԺ շենքի դիմացի բողոքի ակցիան ավարտվեց Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտ, ցուցարարները գնացին այնտեղ դիմավորելու իրենց բերման ենթարկված ընկերներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031