Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը դեմքի շրջանին ոստիկանի կողմից ծնկի հարված է ստացել

Հոկտեմբեր 05,2015 17:45

Ոստիկանության Արաբկիրի բաժնից քիչ առաջ ազատ են արձակել Ազգային ժողովի մոտ բողոքի խաղաղ ցույց անցկացնող «Չեք անցկացնի» նախաձեռնության խմբի մասնակիցներին, որոնցից Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց. «Մեղադրանք է առաջադրվել 180 հոդվածի առաջին մասով`իրազեկված երթի խախտում: Քաղաքապետարանը չի ընդունել, որ մենք երթի ժամանակ հասնելու ենք եւ կանգնենք Ազգային ժողովի շենքի դիմացի մայթին, որի մասին իրազեկում չի եղել»:

Վարդան Հարությունյանը նշեց, որ բերման ենթարկելու ժամանակ, կքանստած դիրքում, դեմքի շրջանին ոստիկանի կողմից ծնկի հարված է ստացել, որը արձանագրվել է եւ տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

«Չեք անցկացնի» նախաձեռնության խմբի մասնակիցն ասաց, որ սա սադրանք էր ակցիան խափանելու համար. «Որովհետեւ իրենք չեն ընդունում «ոչ»-ը, որը դառնալու է իրենց մղձավանջը այսօրվանից հետո: Նրանք ամեն գնով փորձում են անցկացնել սահմանադրական հեղաշրջման նախագիծը, իսկ «ոչ»-ը դրանց դեմն առնելու միջոցն է, որից նրանք սարսափում են: Սա ամենահավանականն է, որ կստացվի` իմանալով հանդերձ, որ քաղաքացիներից ոչ մեկը չի ցանկանում տեսնել հավերժ իշխանությանը` անձամբ Սերժ Սարգսյանին»:

Նա հավելեց նաեւ, որ Սահմանադրական բարեփոխումների փոփոխությունների տապալումը կապված է ինքնըստինքյան Սերժ Սարգսյանի հեռացման հետ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031