Այսօր Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվեց «Մակար Եկմալյանի» անվան թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնադրման 70- ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին բազմաթիվ մարդիկ՝ երաժշտագետներ, նախկին շրջանավարտներ, ուսուցիչներ եւ արվեստասերներ:
Դպրոցի տնօրեն Բենիկ Շամիրյանը շնորհավորելով ներկաներին նշեց. «Դպրոցը յութանասուն տարիների ընթացքում տվել է շուրջ 2212 շրջանավարտ: Նրանցից շատերը դարձել են ոլորտի բանիմաց մասնագետներ և մինչ օրս գործունեություն են ծավալում ինչպես այս դպրոցում,այնպես էլ այլ երաժշտական դպրոցներում»:
Aravot.am-ի հետ զրույցում երաժշտական դպրոցի մանկավարժ Հռիփսիմե Ստեփանյանը նշեց, որ դպրոցն իսկապես բազմաթիվ հաջողություններ է գրանցել, ինչպես հանրապետական,այնպես էլ միջազգային մրցույթ- փառատոներում:
Մենք զրուցեցինք նաեւ դպրոցի սան, պատանի ջութակահար Գրիշա Արամյանի հետ: Նա հպարտ է, որ սովորում է մի դպրոցում, որտեղ անվանի շատ մարդիկ են սովորել. «Երբ տիրապետում ես գործիքին, և գնահատում ես երաժշտությունը` դպրոցն ավելի հարազատ է դառնում»,- ասում է Գրիշան:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ