Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ ճշտեք՝ ով որտեղ ա լողում». Բագրատյանն ԱԺ-ում անեկդոտ է ուզում պատմել

Հոկտեմբեր 05,2015 17:35

ԱԺ-ում ԿԲ-ի 2014- դրամավարկային քաղաքականության հաշվետվության ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ներսես Երիցյանին հարցրեց. «Դուք ասում եք լողացող կուրս: Խնդրում եմ ճշտեք՝ ով որտեղ ա լողում: Եթե մեկը ինչ-որ մի տեղ լողում է, նշանակում է, ինչ-որ մի բան կայուն է, դրա մեջ լողում է: Ասում է գնում ենք լճում լողում ենք մենք: Ով որտեղ է լողում»:

Ներսես Երիցյանը պատասխանեց. «Մի քիչ շատ լիրիկական էր շեղումը, չեմ կարող ասել: Լողացող փոխարժեքը հետեւյալն է՝ ԿԲ-ն սահմանափակ միջամտություն է սահմանում, սահմանում է՝ որտեղ է լողացող, որտեղ՝ կառավարվող լողացող: Ամբողջությամբ լողացող փոխարժեք որեւիցե երկիր չունի երկարաժամկետ կտրվածքով, որովհետեւ կարճաժամկետ շոկերի դեպքում ցանկացած Կենտրոնական բանկ միջամտում է»:

Նա ասաց, որ երբ Կենտրոնական բանկը կարճաժամկետ տատանումները մեղմում է, ոչ թե երկարաժամկետ միտումները զսպում կամ խթանում, դա լողացող փոխարժեքի սահմանումն է»:

Հրանտ Բագրատյանը պատասխանից դժգոհ էր. «Համ էնտեղ խփեց, համ էնտեղ, տենց հարցերի պատասխանո՞ւմ են: Կամ ասեք իրար ձեռ ենք առնում, ես ձեզ մի երկու անեկդոտ պատմեմ, կամ էլ ինչ ասեմ: Էդ ի՞նչ պատասխաններ են: Թող ԿԲ նախագահը գար, իրան ասեինք»:

Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ Բագրատյանի հարցերին լուրջ է վերաբերում, իսկ ԿԲ նախագահը բացակայում է հարգելի պատճառներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031