Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն «Ria»-ում հրապարակած հոդվածում աշխարհաքաղաքական ճակատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մի քանի հաղթանակներից հետո վերլուծել է վտանգավոր ուղղությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ն կարող է հարվածել Ռուսաստանին:
Ըստ Իշչենկոյի՝ այդ ուղղություններից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո թեժ կետ դարձած Կովկասն է. «Սառեցված Ղարաբաղի հակամարտությունը ցանկացած պահի կարող է ապասառեցվել: Հյուսիսային Կովկասի հանրապետություններից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կռվելու մեկնող երիտասարդների քանակը հայտնի չէ, սակայն որոշ ենթադրություններով նրանք հասնում են հարյուրի»:
Ռոստիտսլավ Իշչենկոն կարծիք է հայտել, որ Հայաստանի իրավիճակն ապակայունացնելու վերջին փորձերը ձախողվել են, «սակայն դրանք կարող են կրկնվել ցանկացած պահի եւ ցանկացած այլ կովկասյան պետությունում»:
Նա նաեւ նշել է, որ Կովկասի տարածաշրջանի խնդիրներին Ռուսաստանի մասնակցությունը երաշխավորված է, իսկ կարճ ռազմական գործողության իրականացումը բարդ է, քանի որ «Կովկասում Մոսկվայի դիրքի պահպանումը պահանջում է արդար միջնորդի դերակատարում, որը փոխզիջումային քաղաքականություն է իրականացնում եւ ոչ թե փորձում է ծառայել հակամարտության կողմերից մեկին»:
Կարդացեք նաև
Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահը նաեւ գրել է, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն կարող պարտվել Սիրիայում կամ Ուկրաինայում, կամ էլ այլ վայրում. «Հենց դրանով է պայմանավորված գերտերությունների կատաղի առճակատումը: Պարտվողը կորցնում է ամեն ինչ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ