Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը կեղծ տեսանյութ է տարածել, թե իբր հայ զինվորների են ոչնչացնում

Հոկտեմբեր 05,2015 17:16
uxxatir

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը «Իրավունքին» որոշ պարզաբանումներ էր  ներկայացրել հայկական կողմի` Աղդամի ուղղությամբ հակառակորդի «պոստեր» գրավելու վերաբերյալ տեղեկատվության առիթով: Նա մասնավորապես փոխանցել էր. «Այո, վերջին լարվածությունների ընթացքում այն «պոստերը», դիրքերը, որտեղից թշնամին փորձում է ավելի հաճախակի, ավելի շատ, այսպես ասած՝ իր ատամները ցույց տալ, այդ ատամները ջարդվում են: Այլ կերպ ասած՝ հիմնահատակ վերանում են այդ դիրքերը: Ունենք երեք-չորս հատված, որտեղ թշնամուն լիարժեք հակահարված տալուց հետո վերացվել են նաև խրամատային որջերը, որի արդյունքում հակառակորդը դիմել է փախուստի: Վստահ եղեք, որ կան դիրքեր, որոնք ոչնչացվել են՝ թշնամուն արժանի հակահարված տալու համար»:

Karen Vrtanesyan

Aravot.am-ը Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս են այս փաստը ներկայացնում ադրբեջանական ԶԼՄ-ները և արդյոք նման իրադարձությունների մասին անընդհատ բարձրաձայնելը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Պարոն Վրթանեսյանը պատասխանեց, որ մեծ տարբերություն կա «պոստեր» գրավելու և ոչնչացնելու միջև ու շեշտեց, որ այս դեպքում խոսքը ոչնչացնելու մասին է, այլ ոչ գրավելու:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է այս փաստը ներկայացնում ադրբեջանական կողմը: Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Իրենք թաքցնում են ամեն ինչ. օրինակ`իրենք սեպտեմբերան վերջին լարվածության ընթացքում ընդամենը 4 մարտական կորուստ են ընդունել, բայց իրականում ավելի շատ կորուստներ են տվել: Օրինակ` ՊՆ-ի ներկայացրած տվյալների համաձայն` 20-ից ավելի կորուստ են տվել»:

Դառնալով հարցին` արդյոք «պոստերի» և նմանատիպ հարցերի հետ կապված թեմաների լուսաբանումը նպատակահարմա՞ր է, փորձագետը նկատեց, թե ընդհանրապես ինչքան քիչ ինֆորմացիա տրվի, այնքան ավելի լավ, բայց մյուս կողմից՝ հավասարակշռվածության հարց կա, մարդիկ էլ պետք է տեղեկատվություն ստանան: Փորձագետը «մեդիա աժիոտաժին» դեմ է:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ադրբեջանական լրահոսում չի հայտնվում սահմանից` Ադրբեջանի համար ոչ բարենպաստ նորություն:

Ապատեղեկատվության տարածման մասին էլ ասաց. «Ապատեղեկատություն տարածելը դեռ իրենց մոտ չի ստացվում: Օրինակ` մի տեսանյութ էին տարածում` իրենց բառերով ասած` իբր հայ զինվորների են ոչնչացնում, մինչդեռ այդ օրերին հայկական բանակը որևէ կորուստ չէր տվել: Պարզապես ինչ-որ հրետակոծություն էին նկարահանել ու դա ներկայացնում էին որպես կորուստ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031