Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Խաչատուր Քոքոբելյանը չմասնակցեց քվեարկությանը

Հոկտեմբեր 05,2015 17:05

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը չմասնակցեց, թեպետ, դահլիճում էր:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քոքոբելյանն ասաց, որ իրենց ներկայացրած որոշ առաջարկներ ընդունվել են, բայց կային նաեւ սկզբունքային առաջարկներ, որոնք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անտեսել էր: Այդ պատճառով Խաչատուր Քոքոբելյանը դեմ էր Սահմանադրական բարեփոխումների նախագծին, բայց նա քվեարկությանը չմասնակցեց, որովհետեւ չէր պահպանվել ընթացակարգը եւ նախագծի վերջնական տարբերակը սահմանված ժամկետներում պատգամավորներին չէր ներկայացվել:

Նախագծի վերջնական տարբերակը պատգամավորներին բաժանվել է առավոտյան` քվեարկությունից մեկ ժամ առաջ, ինչը հնարավորություն չէր ընձեռել փաստաթղթին ծանոթանալ:

«Սկզբունքային եմ համարել չծանոթացած նախագծի քվեարկությանը չմասնակցելը»,- ասաց նա:

Այլ մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031