Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ միայնակ չեմ զգում». Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգությունում» խնդիրների մասին

Հոկտեմբեր 05,2015 16:40

«Ուրեմն կոմունիստական հասարակարգում ինչքան շենքեր են սարքել՝ պիտի քանդես, բա դա տրամաբանակա՞ն է»,- ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսպես էր հակադարձել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաեւ գտնվել է Գարեգին Նժդեհը եւ մեր հասարակության օրինավոր շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, պետք է քանդենք:

Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն արձագանքեց պատգամավորին. «Շատ ցավում եմ, որ այդպիսին է իրենց ընկալումը: Կարծում եմ, իրենք էլ բազմիցս մասնակցել են Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ: Բաստիլը քանդելն է, որ ազգային տոն է դարձել ֆրանսիացիների համար: Բաստիլ քանդելը նշանակում է դեմ ավտորիտարիզմին, դրա խորհրդանիշն է: Եթե նրանք չգիտեն ինչ է նշանակում դա, շատ տխուր է եւ անհետաքրքիր, որ մարդիկ չեն հասկանում, թե ժամանակակից աշխարհում ինչ են նշանակում այդ արտահայտությունները»:

Մեր հարցին՝ Դուք մենակ եք մնացել «Ժառանգություն» խմբակցություն, դժվար չի՞ լինելու հետագայում խմբակցության աշխատանքը մենակ տանել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Գիտեք, եթե հիմա գնանք փողոցով քայլենք, հանրության ներկայացուցիչներն ինչ կասեն: Կասեն՝ դուք մենակ չեք, մենք ձեր հետ ենք: Այնպես որ, «Ժառանգությունը» ժողովրդի հետ է, եւ ես ինձ բացարձակ միայնակ չեմ զգում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ խմբակցության նիստեր հրավիրվելո՞ւ են, այսուհետեւ ինչպե՞ս եք անելու, միանձնյա՞ որոշումներ եք կայացնելու՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ անելու ենք: Անհրաժեշտության դեպքում հրավիրվելու են: Միանձնյա որոշումների խնդիր չունենք, ես եմ ներկայացնում «Ժառանգությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031