Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծամոր»-ի թանգարանի բացառիկ ոսկյա գտածոները՝ նոր զետեղարաններում. (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2015 16:03

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «ոսկե ֆոնդը» նորացվել է. փոխվել են զետեղարանները, որպեսզի ցուցադրվող նյութերն ավելի տպավորիչ երեւան: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը: «Մեծամորի հնավայրից պեղված ոսկյա իրերը եզակի են տարածաշրջանի համար: Կարծում եմ՝ ոսկե ֆոնդը տեսած ցանկացած այցելու տպավորված է հեռանում»,-ասաց նա:

Voski_6 Voski_4 Voski_3 Voski_2 Voski_1

Ոսկյա գտածոներից հետաքրքրական է ծամկալը՝ հայտնաբերված «կուր-արաքսյան» դամբարանից. «Այն ամենահինն է Հայաստանում՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ- 3-րդ հազարամյակի սկիզբ: Այդ փուլում արդեն մեր նախնիները ոսկուց առարկաներ պատրաստելու հմտություն են ունեցել»,-ասաց Փիլիպոսյանը: Ինչ վերաբերում է առյուծի տեսքով նմուշներին, ապա դրանք արծաթե գոտու մասեր են:

Հավելենք, որ ցուցադրությունը բաց է բոլոր ցանկացողների առջեւ: Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս բացվել է թանգարանի համալրված ցուցադրությունը, https://www.aravot.am/2015/10/03/615212/ որը ներառում է վերջին 50 տարում Մեծամորի հնավայրում պեղված լավագույն գտածոները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031