Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ պահպանության տարածքներից կտրում, տալիս են հանքերին». «Ա1+» (տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2015 15:57

Ներկայումս մեր երկրում 155 անողնաշարավոր և 153 ողնաշարավոր վայրի կենդանիներ գրանցված են Կարմիր գրքում։ Մասնագետների խոսքով՝ թեև վերջին մի քանի տարում որսագողությունը փոքր-ինչ քչացել է, սակայն հիմա էլ կենդանիների գոյությանը սպառնում է հանքարդյունաբերությունը։

«Մենք դեմ չենք հանքարդյունաբերությանը, հասկանում ենք, որ երկիրը պետք է նաև դրանով զարգանա։ Պարզապես ամեն ինչ պետք է խելամիտ անել։ Մենք պետք է այսօր գնահատենք. արդյո՞ք հանքարդյունաբերությունն այդ օգուտները կբերի տարիներ հետո, թե այդ կենսաբազմազանությունն ինքն իրենով ավելի թանկ արժի։ Կենդանիները, կարելի է ասել, արդեն տեղ չունեն գնալու։ Ժամանակին Սևանա լճի մակարդակն իջեցրին, իսկ հիմա մենք որքան գումար ենք ծախսում՝ բարձրացնելու վրա։ Այս մոտեցումը պետք է հաշվի առնել»,-ասաց Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031