Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ «Մալաթիա» մասնաճյուղում նույնպես կարող եք օգտվել անհատական չհրկիզվող պահատեղեր վարձակալելու ծառայությունից:
Բանկը մշտապես հոգում է իր հաճախորդների հարմարավետության մասին և հնարավորություն տալիս պահպանել արժեքավոր իրերն ապահով վայրում բացարձակ գաղտնիության և անվտանգության պայմաններում: Մասնաճյուղում առկա են փոքր և մեծ չափերի պահատեղեր, որոնք հնարավոր է վարձակալել սկսած 1 ամիս ժամկետով: «Մալաթիա» մասնաճյուղում տրամադրվող անհատական պահատեղերի պայմաններին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ:
Հիշեցնենք նաև, որ Զարգացման Բանկի «Էրեբունի» և «Ավան» մասնաճյուղերում անհատական պահատեղեր վարձակալելու դեպքում գործում է 25% զեղչ մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.armdb.com ինտերնետային կայք կամ զանգահարել 010 59 15 60 հեռախոսահամարով: