Դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը որեւէ բան չի ակնկալում մինչեւ տարեվերջ նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից։
Արա Պապյանը համոզված է՝ խառը ժամանակներ կլինեն, որոշակի լարվածության աճ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ կմնա նույնը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳ նախարարության որդեգրած քաղաքականությանը, երբ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գալիս, Արա Պապյանի կարծիքով պայմանավորված է նրանով, որ չգիտեն՝ ինչ են ուզում. «Բայց ԱԳՆ-ն կարեւորագույն քաղաքական մարմինն է երկրի։ Չմոռանանք, որ երկրի անունից իրավունք ունեն խոսելու երեքը՝ նախագահը, վարչապետը եւ ԱԳ նախարարը»,- եզրափակեց Արա Պապյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում