Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Դեմ» է քվեարկել 10 պատգամավոր: ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:
Ընդդիմությունից «կողմ» են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը:
Ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նիստին ներկա է եղել, սակայն չի քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը:
Կարդացեք նաև
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ինչպես հայտնի է, Բիշքեկում է: Իսկ ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը ԱՄՆ-ում է: Նիստին ներկա չէին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ