Aravot.am-ը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե ինչ ձեռքբերումներ կան ներառական կրթության ոլորտում: «2016 թվականին Սյունիքի մարզում օրենքով նախատեսված կարգով ներառական կրթություն կիրականացվի, դա ամենամեծ ձեռքբերումն է»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Տարիներ առաջ ներառական կրթության համակարգը ներդրվել է Տավուշի դպրոցներում՝ պիլոտային ծրագրով: Կրթության փորձագետը տեղեկացրեց, որ Տավուշի դպրոցներում իր անցկացրած մշտադիտարկումը գոհացուցիչ է. «Տավուշի հասարակությունը հանդուրժող է դարձել հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ, ավելի հանդուրժող, քան Երեւանի հասարակությունը: Այդ մարզի կառավարման համակարգում չես գտնի մի պաշտոնյա, որը դեմ կխոսի ներառական կրթությանը»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նա նաեւ նշեց, որ այդ մարզում նվազել է սահմանափակ կարողությունների հետեւանքով դպրոց չհաճախող երեխաների թիվը: «Միայն մեկ խնդիր կա՝ ներառական կրթություն իրականացնող ուսուցչի օգնականի անվան տակ ով ասես՝ մտել է դպրոց»,-հավելեց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ