Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրության նախագիծն ընդունվեց. Արամ Մանուկյանը աղմուկ բարձրացրեց, որ իրեն բերման էին ենթարկում

Հոկտեմբեր 05,2015 14:50

Նախագահի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ԱԺ-ում դրվեց քվեարկության եւ ընդունվեց 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ խոսելու թույլտվություն էր խնդրել Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը: Գալուստ Սահակյանը արհամարհեց դա եւ ասաց, որ շարժվում են ԱԺ կանոնակարգ օրենքով:

Սակայն Զարուհի Փոստանջյանը սկսեց տեղից աղմկել եւ հայտարարություններ անել: Գալուստ Սահակյանը աղմկողներին հորդորեց կարգի հրավիրել: Իսկ Արամ Մանուկյանը դիմեց Գալուստ Սահակյանին. «Պատգամավորին բերման են ենթարկել, ես կարո՞ղ եմ հայտարարություն անել վերջապես: Պառլամենտը կարո՞ղ է պաշտպանել պատգամավորին, թե՞ չէ»:

Գալուստ Սահակյանը չարձագանքեց աղմուկին: Դահլիճում բավականին աղմուկ էր բարձրացել եւ չէւբ լսում կառավարության ներկայացուցչին, որը զեկուցում Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031