Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկ դահլիճ՝ Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2015 14:44

ԱԺ-ում քվեարկության դրվեց նախագահի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Սակայն մինչ այդ տեսնելով, որ դահլիճում մատների վրա հաշված պատգամավորներ են մնացել, Գալուստ Սահակյանը 3-4 անգամ հայտարարեց, որ պատգամավորները մտնեն դահլիճ, կազմակերպում են քվեարկություն: ՀՀԿ-ականները, լսելով հրավերը, մեկը մյուսի հետեւից սկսեցին խուճապահար դահլիճ մտնել՝ քվեարկությունից չուշանալու համար: Այդ խուճապից ԱԺ աշխատանքները մի խաթարվեցին եւ Գալուստ Սահակյանը հորդորեց մի փոքր «ջանադիր» լինել եւ արագ տեղավորվել, որ քվեարկությունը կազմակերպեն:

Սակայն մինչ քվեարկությունը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Նկատի ունենալով, որ մեր սկզբունքային առաջարկությունների մի մասը չի ընդունվել, ՕԵԿ խմբակցությունը չի կարող կողմ լինել այս նախագծին եւ մինչ քվեարկությունը որոշ հարցեր քննարկելու համար առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում»:

Գալուստ Սահակյանը, արձագանքելով, թե ի՞նչ պիտի քննարկեք, այնուամենայնիվ, 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031