Այսօր հազարավոր զբոսաշրջիկներ այցելելու են Վայոց ձոր՝ Արենի գինու փառատոնին մասնակցելու:
Զբոսաշրջային ավտոբուսները տուրիստներին դեպի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր տանելիս սովորաբար կանգ են առնում Արենիի շուկայում, որպեսզի զբոսաշրջիկներն օգտվեն հայկական բերք ու բարիքից: Արենին Երեւանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է, եւ տուրիստները կարիք են ունենում բնական կարիքները հոգալու:
Սակայն շուկայի հետնամասում գտնվող զուգարանն այնքան կեղտոտ ու անբարեկարգ է, որ այն տեսնելով՝ շատերը գերադասում են զսպել կարիքները, օգտվողներն էլ որձկալով են դուրս գալիս:
Տուրիզմը խթանելու համար վերջին տարիներին մեր երկրում ինչի փառատոն ասես՝ չեն կազմակերպում, սակայն ամենատարրական՝ զուգարանների հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Մինչդեռ ՀՀ կառավարությանը հազարավոր դոլարներ արժեցած «թանկարժեք» բիոզուգարանների գումարով մարզերում
հարյուրավոր սովորական զուգարաններ կարելի էր կառուցել:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.10..2015