Հոկտեմբերի 3-ից 5-ը կայացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցն Իրան։
Այցի շրջանակներում սեպտեմբերի 4-ին նախարար Զախարյանը հանդիպում ունեցավ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։
Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձավ երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերին։
Նախարար Զանգանեի հետ քննարկվեցին Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։
Կարդացեք նաև
Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը նախարար Զախարյանը գոհունակությամբ նշեց, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և հույս հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։
ՀՀ ԱԳՆ