Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ շենքի մոտից բերման են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2015 13:55

Քիչ առաջ Ազատության հրապարակից ԱԺ շենքի մոտ հասան «Չե՛ք անցկացնի » նախաձեռնության անդամները: Ոստիկանները Մաշտոցի պողոտայում խոչընդոտել են նրանց երթը, բայց ավելի ուշ թույլատրել են անցկացնել այն:

«Ոչ ասելով սահմանադրությանը՝ ոչ ենք ասում արտագաղթին, թալանին, իշխանությունը զավթած ապօրինի ռեժիմին» այս ու նման արտահայտություններով նախաձեռնության անդամները մոտեցան ԱԺ շենքին:

Նախաձեռնության անդամներից մեկն էլ անցորդներին ոչ միայն կոչ էր անում միանալ իրենց, այլեւ ասում էր, որ Սահմանադրությանը ոչ ասելով՝ ոչ ենք ասում «մկների ժողովին», «կնոպկա սեղմողներին». «ԱԺ մեծամասնությանը չենք ընդունում, իշխանությունը պետք է կասեցնենք, ուզում են կործանել մեր երկիրը»:

Մեր հարցին՝ ծանո՞թ եք Սահմանադրության փոփոխությունների նախագծին, ԱԺ-ն «մկների ժողով» համարող ցուցարարը շարունակեց. «Մի նախագիծ կա՝ Սերժը չպետք է վերարտադրվի, Սերժի համար են այս փոփոխությունները»:

cheq-anckacni-2

ԱԺ շենքի դարպասներին ցուցարարները փակցրել են «Ոչ» գրությամբ պաստառներ եւ գոռում են՝ «Սերժիկ հեռացիր»: Ոստիկանները պոկում են փակցրած պաստառները, սկսվել է քաշքշուկ, ցուցարարները ոստիկաններին ամոթանք են տալիս: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ՝ Ալբերտ Մարգարյանը եւ այլք: Ընդհանուր առմամբ՝ բերման ենթարկվածները 17-ն են, մեծ մասը՝ ՀԱԿ ակտիվիստներ:

«Ոչ» գրությամբ պաստառը դարպասներից պոկելու համար ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվել էր քաշքշոց: ԱԺ-ից դուրս եկան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները, Լեոն Զուրաբյանը հայտարարեց, որ ոստիկանների պահանջը պաստառը պոկելու վերաբերյալ անօրինական է, որովհետեւ իրենց հավաքը քաղաքապետարանի կողմից թույլատրված է:

Արամ Մանուկյանը կոչ էր անում ցուցարարներին ոստիկանների հետ լինել քաղաքավարի. «Պարզ է, որ քվեարկությունը անցնելու է, բայց պետք է հաշվի առնել դրա հետեւանքները: Քվեարկության ավարտից հետո ոչինչ չի ավարտվում, մտնում ենք շատ լուրջ փուլ»:

Ակտիվիստները կրկին ԱԺ դարպասներին փակցրեցին իրենց «ոչ» գրությամբ պաստառները: Ցույցի վայրում ոստիկանական լրացուցիչ ուժեր են միացել, կան խոսակցություններ՝ բոլոր «Ոչ» գրությամբ պաստառներով ցուցարարները բերման են ենթարկվելու, կրկին սկսվեց քաշքշուկ, ոստիկանները կրկին քաշքշում են ակտիվիստների փակցրած պաստառները:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին նույնպես ձեռքերից բռնած բերման էին ենթարկում, սակայն դա նկատեց Վալերի Օսիպյանը, եւ նրան վերջին պահին դուրս հանեցին ոստիկանական մեքենայից:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031