Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությունը հովանավորում է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը. Սահմանադրության վերջնական նախագիծն ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2015 13:47

ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քվեարկությունը պետք է լինի:

Մինչ քվեարկությունը՝ սահմանադրագետ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ներկայացրեց բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվել են առաջարկությունների հիման վրա:

Նա ասաց, որ առաջարկությունների թիվն այնքան մեծ էր, որ հնարավոր չէր այս կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ անդրադառնալ բոլորին:

Վարդան Պողոսյանը նշեց, որ Սահմանադրական կարգի հիմունքներ բաժնի 5-րդ հոդվածից հանվել է միջազգային նորմերի համապարտադիր գերակայության մասին դրույթը: Այս դրույթը միանշանակ չընդունվեց հանրության կողմից եւ հանձնաժողովը նպատակահարմար գտավ ձեռնպահ մնալ նման դրույթը ՀՀ Սահմանադրությունում ամրագրելուց: Այդ հոդվածը թողել են գրեթե բառացի նույնը, ինչ գործող Սահմանադրությունում էր: Նշված է, որ գերակայություն ունեն միջազգային պայմանագրերը ՀՀ օրենքների նկատմամբ՝ կիրառման տեսանկյունից: Եթե կա հակասություն միջազգային պայմանագրի եւ օրենքի դրույթի միջեւ, ապա կիրառվում է միջազգային նորմը:

Ավելացվել է նոր հոդված, որտեղ ամրագրվել է սեփականության բոլոր ձեւերի երաշխավորումը, քանի որ այս մասով եւս բողոքները շատ են եղել: 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ-ում ճանաչվում եւ պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը:

Կարեւոր փոփոխություն է կատարվել 16-րդ հոդվածում՝ Ընտանիքի պաշտպանության հետ կապված, որտեղ ամրագրվել է այն դրույթը, որ պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են ոչ միայն ընտանիքը, այլեւ մայրությունը եւ մանկությունը:

Հայկական սփյուռքի հետ կապերին վերաբերող 19-րդ հոդվածում որպես պետության պարտականություն, ամրագրվել է, որ այլ պետություններում հայոց լեզվի զարգացմանը պետք է նպաստել:

44-րդ հոդվածի 2-րդ մասի հետ կապված մտահոգություններ կային, որ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքները օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Այս դրույթը շատերի կողմից մեկնաբանվում էր՝ որպես ինքնաբուխ հավաքների արգելման հիմք: Ուստի հանձնաժողովը հատուկ ամրագրել է, որ ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

Ուշագրավ է, որ որոշվել է վերականգնել գործող Սահմանադրության այն դրույթը, ըստ որի ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի: Այս հոդվածի փոփոխությունը քաղաքացիական հասարակության դժգոհությունն էր հարուցել. «Վիճահարույց էր նաեւ նախագծի 65-րդ հոդվածը, որը վերաբերում էր ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքին: Գործող Սահմանադրության մեջ նշված էր, որ ոչ ոք պարտավոր չի ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Հիմա ավելացվել է, որ պարտավոր չէ ցուցումներ տալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դա կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»:

Բագրատյանը նեղացել էր, որ ինքը 122 առաջարկ է ներկայացրել, բայց իր անունը ամփոփագրում չի էլ երեւում: Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ պարոն Բագրատյանի առաջարկությամբ, օրինակ, ձեռնարկատիրության խթանումը որպես պետության հիմնական նպատակ ավելացվել է: Ավելացվել է նաեւ, որ պետության հիմնական նպատակների մեջ է մտնում ծնելիության եւ բազմազավակության խթանումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031