Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրագույն զինվորական կրթությո՞ւն, Սմբատ»

Հոկտեմբեր 05,2015 13:21

Սմբատ Հակոբյանի ասուլիսը բոլորը մոռացան: Հասկանալի պատճառներով՝ Սմբատին բոլորը շատ լավ են ճանաչում: Ազատամարտիկ ընկերներն էլ գլուխ չդրեցին: Ավելի ճիշտ գլուխ չհանեցին: Սմբատի ֆեյսբուքի էջում մի ստատուս կա, որ գրել է հայտնի մտավորական Հրայր Ուլուբաբյանը: Հրայրը Սմբատին լավ ճանաչողներից է: Ստատուսը Հրայրը գրել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատի «պատրաստ եմ կոշտ ուժի գնալու» հայտարարության տակ: Հրայր Ուլուբաբյանը գրել է. «Սմբա՛տ, պատրաստ ես կոշտ ուժի գնալու, որովհետև դեռևս պատրաստ չես՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՄԵԾ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԻՐ ԳՆԱԼՈՒ։ Կոշտ ուժով իշխանություն գրավողը նույն կոշտ ուժով էլ շարունակում է գրավածը պահել ու պաշտպանել, եթե անգամ նրա դեմ է կանգնում սեփական ժողովուրդը…»:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՄԵԾ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԻՐ, ինչպես Ուլուբաբյանն է գրել, կեղծիքներով չեն գնում: ճշմարտություն կեղծիքներում լինել չի կարող: Իսկ որքա՞ն կեղծիք կար Սմբատ Հակոբյանի ասուլիսում: Բոլոր Սմբատին ճանաչողներն այդ կեղծիքները զգացին: Դրանք ակնհայտ երևում էին: Երկու տարի կռվելը քսան տարի կեղծիքների ու խարդավանքների մեջ ապրել չի երաշխավորում:

Դուք բարձրագույն զինվորական կրթություն ունե՞ք, Սմբատ: Ցույց կտա՞ք իսկության հետ համապատասխանող վկայականը:

«Ղարաբաղ» կոմիտեի լիիրավ անդամ եք եղե՞լ:

Առաջին մարտական ջոկատը Դո՞ւք եք ձևավորել:

Դուք գնդապետ ե՞ք, Սմբատ, թե՝ փոխգնդապետ:

Մանրուք չի:

Դուք պաշտոններ ե՞ք զբաղեցրել բանակում, թե ուղղակի ծառայության են տեղավորել:

Իսկ ինչի՞ համար եք զորացրվել հայկական բանակից: Ինչի՞ համար եք հրաժարվել պաշտոններից: Քանդակագործությամբ վաստակելու համա՞ր: Սղագրության նման ցույց կտա՞ք զորացրման հրամանը: Որևէ խնդիր կա՞ր, թե անհամապատասխանությունն էր պատճառը:

Եթե այսքան կեղծիք կա մի ասուլիսում, ինչ ճշմարտությունների մասին է խոսքը:

Ծեծը դատապարտելի երևույթ է: Ծեծել չի կարելի ոչ մեկին: Բայց հիշում ե՞ք «Զգուշացիր ավտոմեքենայի» հերոսին, որ հարցնում էր՝ իսկ ինչո՞ւ է նա ուզում գողանալ հատկապես ձեր ավտոմեքենան: Իսկ ինչու՞ են հատկապես ձեզ ծեծում: Որովհետև դուք ոչ թե ծեծին եք դեմ, այլ դեմ եք, որ Ձեզ ծեծեն: Ձեր ընկերները ոչ թե խուժան գեներալներին են դեմ, այլ դեմ են, որ խուժան գեներալներն իրենց են ծեծում:

Որքան էլ ասեք, որ բարոյականության օրինակելի տիպարներ եք, նվիրյալներ եք, պատրաստ եք գլուխներդ կրկին դնել հանուն ժողովրդի ու հայրենիքի, բոլորը տեսնում են, որ պատրաստ եք գլուխներդ դնել մինչև փողը տեղ կհասնի: Էլի կինոնկարը հիշենք. «Համոն փողը չի տվել»: Ինչո՞ւ են կինոնկարների հերոսներն այդքան ձեզ նման:

Ձեր ծեծի գործը կարծես թե բացահայտվել է: Ծեծողները իրավապահ մարմիններին հայտնի են: Ծեծողների մեջ էլ կարծես թե Տիգրան չկար՝ ըստ իրավապահների: Դուք Ձեր ասած Տիգրանի հետ կարծես թե առերեսվել եք ու չեք ճանաչել՝ ըստ իրավապահների: Տիգրանի պահն էլ ասուլիսում կարծես Ձեզ շփոթեցրեց: Ինչո՞ւ:

Մեր փառապանծ իրավապահներից էլ անչափ շնորհակալ էիք: Հո նրանց անաչառությանը չե՞ք կասկածում: Նրանց ղեկավարը Ձեր առողջությամբ անձամբ էր հետաքրքրվել:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Տեսնես էս կլանային նենգամտության թույնն է ավելի ուժեղ, թե՝ բոտուլիզմի:

  2. Լիլիթ says:

    Իսկ, եթե պարզվի, որ այդ ամենը Սմբատ Հակոբյանը ճիշտ է ասել, այդ ժամանակ քո պատվիրատուին ինչ ես ասելու????

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031