Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.23 մլն.դրամ

Հոկտեմբեր 05,2015 13:04

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.09–02.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 800.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 436.15 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս `

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 428.85 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի ակտ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և շրջակա միջավայրին հասցված 7.5 հազ.դրամի վնասի հատուցման ակտ:

Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց համապատասխան ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց համապատասխան ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ձկան ապօրինի վաճառքի դեպք, առգրավվել է 12.0 կգ ձուկ և հանձնվել բարեգործական ճաշարանին:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.23մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031