Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Կրկնուսույց աշխատելն ինչ-որ տեղ անպատվաբեր է» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 05,2015 12:54

«Եթե մանուկ չի հասկնար ձեր դասավանդությունը, ուրեմն հանցանքը ձերն է». Կոմիտաս վարդապետի խոսքերով սկսեց այսօրվա ասուլիսը Երևանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: «Բոլոր նրանք, ովքեր այս կարգախոսով են առաջնորդվում, չեն կոտրում երեխաների թեւերը, թույլ են տալիս թռչել, իսկ երբեմն՝ սխալվել եւ սխալը գիտակցել, դաստիարակում են արժանի քաղաքացիներ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Խոսելով արտադասարանային պարապմունքներից՝ նա ասաց, որ կրկնուսույց աշխատելն ինչ որ տեղ անպատվաբեր է, ինչ որ տեղ՝ արդարացված, որովհետեւ ուսուցիչները քիչ են վաստակում. «Ուսուցիչների թվաքանակը երկու անգամ ավելի է, քան աշակերտների թվով պայմանավորված դրույքների քանակը: Մեկ դրույքի համար հավակնում է անգամ երեք ուսուցիչ, եւ գումարը կիսվում է: Այդպես, ուսուցիչը ցածր աշխատավարձ է ստանում: Բացի այդ, կառավարությունը չի գնում կտրուկ քայլերի, այն է՝ պահանջել օպտիմալ թվաքանակ: Օպտիմալացումը ցավոտ կլինի, դրա համար չեն գնում այս քայլին»,- հավելեց փորձագետը:

Նա ընդգծեց սահմանամերձ գյուղերում աշխատող ուսուցիչների խնդիրը. «Նրանք հիմնականում «երկկոմպլեկտ» դասարաններ են պահում, այսինքն՝ դասարանում մեկ դասաժամի ընթացքում սովորում են տարբեր դասարանների աշակերտներ: Սակայն այդ ուսուցիչները ստանում են մեկ դասաժամի գումարը»: Այս խնդրով Անահիտ Բախշյանը կրկին դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031