Հոկտեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ տեղի է ունեցել դռնփակ քննարկում սեպտեմբեր ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ դրա հետեւանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:
Փոխնախարարը ներկայացրել է հաղորդում, որին հաջորդել է հանձնաժողովի անդամների հետ հարց ու պատասխանը: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ հայկական ստորաբաժանումներն արդյունավետ կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները` իրականացնելով կանխարգելիչ եւ պատժիչ գործողություններ:
ՀՀ ԱԺ