Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանին ԱԺ-ում նեղացրել են. «Էսպես չի կարելի ձեռ առնել, ստից հանդիպում եք ի՞նչ, ձե՞ռ եք առնում»

Հոկտեմբեր 05,2015 12:49

«ԵԽԽՎ-ում բավականին լուրջ վտանգ է ստեղծվել: Մոտ ամիսներին կընդունվի մի զեկույց, որը շատ լուրջ հարված կհասցնի Ղարաբաղի եւ Հայաստանի շահերին»,- այսօր ԱԺ նիստում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ:

Նա ԱԺ նախագահին դիմեց, որ գիտակցելով իրավիճակի լրջությունը, կազմակերպի ԱԺ լսումներ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ, որտեղ լուրջ քայլեր կձեռնարկվեն՝ վերահաս վտանգը կանխելու ուղղությամբ:

Գալուստ Սահակյանն էլ հորդորեց դա ասել վաղը՝ հայտարարությունների ժամին:

Խաչատուր Քոքոբելյանն էլ հորդորեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քվեարկությունը հետաձգել, ոչ թե այսօր անել, այլ՝ վաղը, որպեսզի հասցնեն ծանոթանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվել:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի են առաջնորդվում: Բոլոր առաջարկությունները հեղինակների հետ նախապես քննարկվել են եւ որեւէ բացթողում չի մնացել:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ամփոփագիր են բաժանել պատգամավորներին, որտեղ բոլոր ընդունված առաջարկները նշված են: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց, որ ամփոփագրում չի տեսնում իր անունը, երբ արել է 122 առաջարկություն՝ 24 էջ. «Էսպես չի կարելի ձեռ առնել: Դուք հենց ընենց մարդկանց հետ հանդիպում եք ի՞նչ, ստից, ձե՞ռ եք առնում: Էդ հանդիպումից ես ստացա 2 իրավաբանների, որոնցից մեկը միջակ պատկերացումներ ուներ պետության մասին, ինչպես է կառուցվում հասարակությունը, ինչպիսին է կրթության համակարգը: Ի վերջո, չենք ալարել, 122 առաջարկ ենք արել, բայց ամփոփագրում նույնիսկ ես իմ ազգանունը չեմ էլ գտնում»:

Դահլիճից արձագանքեցին, որ հեսա, անունդ կա: Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Մեկ-երկու տեղ գուցե կա, բայց խոսքը վերաբերում է մասսայական հարցադրումների մասին»,- ՝ ասաց Բագրատյանը եւ նեղացած շպրտեց ամփոփագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031