ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հրաժարվում էր լրագրողների հարցերին պատասխանել: Նա հումորով արձագանքեց բոլոր հարցերին, որոնք վերաբերվում էին սահմանադրական բարեփոխումներին եւ սահմանային լարված իրավիճակներին:
Ասաց, որ այսուհետ բոլոր հարցերին պատասխանելու է միայն գումարի դիմաց. «500 եվրոյով եմ հարցերին պատասխանելու: Ցածր չգրեք, իմիջս չգցեք»:
Սամվել Ալեքսանյանն ասում է, որ ինքը «աստղ» է դարձել, հետևաբար բոլոր կայքերն իր հաշվին գումարներ են աշխատում: Դա է պատճառը, որն ինքն էլ որոշել է այսուհետ միայն գումարի դիմաց պատասխանել հարցերի:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ