Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում, օգոստոսի վերջին, 3 գյուղացու մեկական կովեր հայտնվելով սահմանամերձ, ականապատ դաշտում՝ վիրավորվել են ականների պայթյունից:
Տարածքը, ուր հայտնվել են առանց հսկողության մնացած կովերը, նախկինում պատկանել է Վազաշեն համայնքին, այժմ չեզոք գոտի է հանդիսանում:
Վազաշենից տեղեկացանք, որ գյուղացիները կարողացել են ականապատ դաշտից հանել վիրավոր կովերը եւ օգտագործել դրանց մսեղիքն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ