Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունում է ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր գրուպ» ընկերությանը։
«Այն ամենակարեւոր սուբյեկտներից մեկն է։ Իսկ աուդիտը, որպես այդպիսին կորցնում է իմաստը, որովհետեւ որեւէ անձ պատասխանատվություն չի կրելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը։
Նրա խոսքերով՝ որեւէ խնդիր չկա հասկանալու համար, որ սակագինը պետք էր բարձրացնել, որովհետեւ ցանց գոյություն չուներ։
«Դուք պատկերացրեք, որ մեր բնակարաններում էլեկտրականությունը բաց վիճակում է, մեկուսացված չէ, եւ տան մեջ պտտվում են երեխաներ։ Ինչքան վտանգներով հղի է այդ ամբողջ համակարգը մի փոքր տան մեջ, հիմա պատկերացրեք դա մի մեծ մոդել է ամբողջ երկրի համար, այդպիսին է ՀՀ էլեկտրացանցը՝ ժամանակակից չեն, հնացած են, հնամաշ են, եւ ինչ- որ մի կերպ կարողացել են շահագործել»,- նշեց Վարդան Բոստանջյանը։
Այժմ շահագործումը, ըստ տնտեսագետի, պահանջում է ամբողջ համակարգի թարմացում. «Դրա համար փող է պետք, փողը բերում է բարձր սակագնի, իսկ աուդիտ անենք, աուդիտ չանենք, մեկ է՝ սակագինը պետք է բարձրանար»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ