Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն Սերժ Սարգսյանի համար բավարար չէ մինչեւ 2018-ը լինել ՀՀ իշխանության ղեկին». Փոստանջյան

Հոկտեմբեր 05,2015 12:27

Այսօր ԱԺ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ եւ գործընկերոջը՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Զարուհի Փոստանջյանը, որպես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ելույթ ունեցավ եւ զգուշացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ավելի է խորացնելու արտագաղթը. «Բոլորս գիտենք, թե 1995-ից հետո ընտրություններն ինչպես են տեղի ունեցել ՀՀ-ում եւ դրանց հետեւանքով ինչքան մարդ է արտագաղթել հանրապետությունից:

Փաստորեն Սերժ Սարգսյանի համար բավարար չէ մինչեւ 2018-ը լինել ՀՀ իշխանության ղեկին: Նա ցանկանում է մնալ հավերժ եւ դրան միտված նախագիծ է ներկայացրել ԱԺ-ին: Իրեն բավարար չէ, որ 1.5 մլն մարդ հենց իր պատճառով նաեւ ՀՀ-ից արտագաղթել են: Ցանկանում է, որ մարդիկ, որոնք գոյատեւում են Հայաստանում, այլեւս հույս չունենան ապրելու համար եւ նրանք էլ արտագաղթեն:

Մենք, ՀՀ քաղաքացիներս, պետք է համախմբվենք եւ մոբիլիզացնենք մեր ուժերը եւ ցույց տանք զանգվածային անհնազանդություն իշխանության բոլոր ճյուղերին, որովհետեւ այսօր բոլոր ճյուղերը չեն գործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031