Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«1995-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց սահմանադրություն եւ չվայելեց». Պարույր Հայրիկյան

Հոկտեմբեր 05,2015 12:21

Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքված մի խումբ ԱԻՄ-ականներ ԱԺ պատգամավորներին են փոխանցում Պարույր Հայրիկյանի նամակը եւ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԻՄ-ի մոտեցումները:

Պարույր Հայրիկյանը պատգամավորներին նամակով կոչ է անում՝ այսօր ոչ քվեարկել Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին: «Կարծում եմ՝ դուք բավարար չափով տեղեկացված չեք, եւ իմ պարտքն եմ համարում ձեզանից ինչ-որ բան խնդրելու կամ որեւէ բան կոչ անելուց առաջ իրազեկել, որ այն գործընթացը, որի մեջ ներքաշված ենք ի պաշտոնե, ապօրինի է եւ հակասահմանադրական…Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995-ին իր համար բռնապետին պատշաճ Սահմանադրություն գրեց եւ չվայելեց,, 2005-ին նույն բանն արեց Ռոբերտ Քոչարյանը եւ խաղից դուրս մնաց: Հիմնական պատճառն այն է, որ նրանք, ինչպես եւ ձեր  այդ հարցում անտեղյակ առաջնորդը եւ նրան մոլորության մեջ գցող 3-րդ իշխանության ղեկավարը, անտեսում էր այն սկզբունքը, որ երկրի հիմնական օրենք գրելիս օրվա իշխանությունը չպետք է դերակատարություն ունենա»,-իր  ուղարկած նամակում պատգամավորներին այս ուղերձն էր գրել Պ. Հայրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031