Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը

Հոկտեմբեր 05,2015 12:32

Վարչախմբի կողմից նախաձեռնած սահմանադրության փոփոխության համար չկա հանրային պահանջարկ և ժամանակավրեպ է, ավելին` պատվիրատուն  Ս.Սարգսյանն է, որով լուծվում է իր և իրենց կլանի կողմից վերստին իշխանությունն ուզուրպացնելու խնդիրը, որին, ինչպես միշտ, աջակցել և շարունակում են աջակցել Հանրապետական խունտան, նրա կցորդ կուսակցությունները` նպատակ ունենալով ապահովել իրենց սանձարձակ և ցոփ կենսակերպի շարունակելիությունն ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների:

Վերոհիշյալ այսպես կոչված խունտան վերջին 18 տարիների ընթացքում տարատեսակ «քաղաքական» աճպարարությամբ Հայաստանը հասցրեցին համընդհանուր փլուզման շեմին` բարոյահոգեբանական մթնոլորտը հասցնելով պետական անվտանգությունը վտանգելու եզրագծին, որը հղի է անդառնալի հետևանքներով :

Ցավոք, խունտային սպասարկելու  և բաղրամյան 26-ի հաճախորդ դառնալու հայտ են ներկայացրել երբեմնի ընդդիմադիր մեր գործընկերները:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը և մասնակցելու է այն գործընթացներին, որոնք կանխելու են հանրաքվեն, միաժամանակ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը և հարմար պահը` նախաձեռնելով վարչախմբի հեռացումը:

 «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031