Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողագործ. «Արևի ոսկին է մեր խաղողը, բայց սպառում չկա»

Հոկտեմբեր 05,2015 11:50

Թվում է, թե այս տարի խաղողագործները բողոքելու ոչ մի պատճառ չունեն: Բերքն առատ է, եղանակային պայմաններն էլ նպաստավոր: Սակայն գյուղացին, այնուամենայնիվ, բողոքում է: Բողոքում է փաստերով`բերքի սպառումից ու արտահանման բարդություններից:

Արմավիրի մարզն այն քիչ տարածաշրջաններից մեկն է, որտեղ խաղող կա: Խաղողագործության զարգացմանը զուգընթաց՝ առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք այգեգործների համար դառնում են չարիք: Որակյալ բերք ունենալն, ինչ խոսք, առավելություն է: Երբ ի հայտ են գալիս բերքի, այն էլ այս աստիճան առատ բերքի սպառման հետ կապված հարցերը`այգեգործը հայտնվում է անելանելի իրավիճակում`կորցնելով ներդրած ֆինանսն ու նաև ակնկալվող դրական արդյունքը:

xaxox_4

Արմավիրի`Հոկտեմբերյան, Էջմիածին,Մասիս քաղաքներում, և նրանց հարակից գյուղերում առկա մթերման խնդիրը շատերին հանգիստ չի տալիս:

xaxox_Susanna-Harutyunyan

Այգեգործությամբ` խաղողագործությամբ զբաղվող Սուսաննա Հարությունյանն այն անհատներից մեկն է, որը գիտի՝ ինչ է նշանակում ունենալ մթերք, բայց կանգնել փաստի առաջ: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պարզապես ներկայացրեց այն դրությունը, որի մեջ հայտնվել են նաև իր գործընկերները:

xaxox_2

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կապելով խաղողի մթերման դանդաղ տեմպերի հետ՝ կինը մասնավորապես ասաց. «Գրեթե տասը տարի է, ինչ խաղողի մշակմամբ եմ զբաղվում: Խաղողն այն հիմնական միջոցն է, որով հնարավոր է լինում ապրել: Ինչ խոսք՝ խաղողի բերքն այս տարի իր առատությամբ ու բերրիությամբ ուրախացրեց բոլորիս: Գործարաններն ամեն տարի կարողացել են մթերքը ճիշտ ժամանակին մթերել: Բայց այս տարի պատկերը լրիվ այլ Է: Չգիտեմ՝ սա կարելի է Հայաստանի տնտեսական վատ վիճակի հետ կապել: Արտահանման խնդիրն էլ կա: Ափսոս է ,երբ բերքդ`աշխատանքդ, քրտինքդ չես կարողանում վաճառել: Դե ասեք, ինչ անենք`լավ բերք ունենք: Արևի ոսկին է մեր խաղողը, բայց սպառում չկա: Ելք ենք փնտրում,բայց չգիտենք որտեղից… »:

xaxox_1

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Արմավիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031