Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության կարելի է հասնել քաղաքական լուծումների միջոցով». Էդվարդ Նալբանդյան

Հոկտեմբեր 05,2015 11:38

Այսօր կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, իրենք ներկայացրել են խաղաղությանը վերաբերող բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են՝ մարտահրավերների, հակամարտությունների սկզբնական փուլից մինչեւ խաղաղության ամրապնդում. « Այդ գործողություններում փոխգործունակ ենք ու ցույց տվեցինք, որ Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադան օրինակելի է ու կարող է ուսումնանյութական բազայի ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան հենք լինել:

Մենք, ասելով չէ, որ գիտենք խաղաղության արժեքը, թե ինչ գին պետք է վճարել դրա համար: Չնայած մեր սահմաններում, ախոյանի նախահարձակ գործողությունները զսպելու, պատժելու օրախնդիր հարցերին ՝ մենք հաստատակամորեն զարգացնում ենք ՀՀ խաղաղապահ կարողությունները»:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ շարունակեց՝ ասելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խաղաղապահության ոլորտում աճող ներգրավվածությանը եւ ամրապնդում է իր համապատասխան կարողությունները. «Խաղաղապահությունը, ձեւավորվելով 1940-ականների վերջին, անցել է զարգացման ուղիով: Ի հայտ եկած նոր իրավիճակները, նպատակները պահանջել ու պահանջում են անցած ուղու անաչառ գնահատական, անելիքների նախանշում ու համապատասխան ուղենիշերի մշակում: Մենք շահագրգիռ հետեւում ենք խաղաղապահ գործողությունների հայեցակարգերի զարգացմանը եւ նոր մոտեցումների կիրառմանը… հարատեւ խաղաղության կարելի է հասնել ոչ թե ուժի կիրառման, այլ քաղաքական լուծումների միջոցով: Դրանք պետք է ընդունվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Քաղաքական լուծումները պետք է որոշեն ու ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձեւաչափը»:

Նախարարն իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանի ելույթից մի հատվածով. «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորիս՝ թե մեծ, թե փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031