Բաքվում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի գավաթը նվաճելու համար պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին:
Եզրափակիչ տուրի չորրորդ պարտիայում Սերգեյ Կարյակինը անչափ կարեւոր հաղթանակ տարավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ եւ հաշիվը հավասարեցրեց՝ 2:2: Այսօր ռուսաստանցի գրոսմայստերները հաղթողին որոշելու են թայ-բրեքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի