Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի մարզուհուն կուրծքը խանգարում է քաշ գցել

Հոկտեմբեր 05,2015 10:51

Բոլոր աղջիկները չէ, որ ուրախ են փարթամ կուրծք ունենալու համար: Օրինակ, ամերիկացի պրոֆեսիոնալ մարզուհի Բրի-Էն Ռուսսիլլոն, որ հանդես է գալիս խառը մենամարտերում, The New York Post-ին դժգոհել է, թե մեծ կուրծքը խանգարում է հանդես գալ իր համար օպտիմալ քաշային կարգում: «Ես չեմ կարող մարտից առաջ հինգ կիլոգրամից ավելի կշռող կրծքերս հանել: Ամեն բան անում եմ նիհարելու համար, բայց դրանց հետ ոչինչ անել հնարավոր չէ», – տրտնջացել է մարզուհին:

Նրա խոսքերով, իրեն ավելի հարմար է հանդես գալ մինչեւ 65 կգ քաշային կարգում, սակայն ստիպված է մենամարտել 70 կգ քաշային մրցակիցների հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mirfactov.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031