Կլայպեդայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր երկամարտի եւս մեկ մեդալ նվաճեց:
Մինչու 20 տարեկան տղաների պայքարում հանդես էին գալիս Մարզպետ Մինասյանն ու Դավիթ Դավայանը: Մարզպետը երկամարտում 227 կգ-ով դարձավ բրոնզե մրցանակակիր, եւս մեկ փոքր բրոնզի էլ արժանացավ պոկում վարժությունում (107 կգ): Դավիթ Դավայանը երկամարտում բավարարվեց չորրորդ տեղով՝ 220 կգ, սակայն անմասն չմնաց մեդալից: Հրում վարժությունում 120 կիլոգրամ արդյունքը նրան փոքր բրոնզ պարգեւեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև