Ռուզան Մարգունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ թե՛ Վահան Մարտիրոսյանի և թե՛ նրա կնոջ ծնողները պետական պաշտոններ են զբաղեցրել, ինչից էլ ինքը հետևություն է արել, որ Վահան Մարտիրոսյանը ևս պատահական մարդ չէ և հաշվարկված է գործել. «Նրան տուժող էին ճանաչել, ես էլ խղճացի, խնդրել են՝ ընդունել եմ: Ես ասում էի՝ նա փախնելու մտադրություն ունի, բայց ոչ ոք չլսեց»,- ընդգծել է նա:
Ռ. Մարգունին նշել է նաև, որ այժմ իր տպավորությամբ՝ ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի գումարի վերադարձից որևէ հույս չունենալով՝ ինքը ների Վահան Մարտիրոսյանին. «Գործը փակել չեն կարող, բայց այն, որ հաշվարկված գործում են՝ պարզ է: Վահան Մարտիրոսյանն էլ գիժ չէր, շատ հաշվարկված գործել է, խաբել է և փողերը հափշտակել, հայտնվել է այնտեղ հեռահար նպատակներով: Նա գիժ չէր, ինչ-որ մեկին ծառայում էր»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև