«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոլդովայում ձախակենտրոն ընդդիմության աջակիցների կողմից Քիշնևի կենտրոնական մայրուղիներից մեկը փակելու՝ երթևեկելի հատվածում ևս մեկ վրանային ճամբար տեղադրելու ժողովրդի արդարացված գործողությունների կապակցությամբ:
Մոլդովայի իրավագիտակից ու պայքարող քաղաքացիների կողմից ի սկզբանե էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայով սկսված քաղաքացիական պայքարն ի վերջո պսակվեց հաջողությամբ, ինչի արդյունքում Մոլդովայի իշխանությունը ցուցարարների պահանջով իջեցրեցին գազի, լույսի և հացի սակագները: Տվյալ հանգամանքն ապացույցն է այն ճշմարտության, որ ներկայումս ժողովրդի փողոցային անհնազանդությունները պայքարի առավել արդյունավետ ու արդարացված եղանակներից է: Ժողովրդի ճնշումների ներքո իշխանությունների այդ զիջումներն ամուր հիմքեր են տալիս Մոլդովացի պայքարող քաղաքացիների համար իրենց երկրում ներկայիս ստեղծված իրավիճակում փողոցային պայքարն առավել համառորեն իրականացնելու, երկրի ներկայիս հանցավոր իշխանություններից ազատվելու ու իրենց երազանքների ժողովրդավարական երկիրը կառուցելու ուղղությամբ:
Հարգանքով՝
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն
“Սորոսակերներ բոլոր երկրների ՝ Միացեք”
աԲեր էտ փչացած պլաստինկեն փոխի