Կլայպեդայում մեկնարկել է ծանրամարտի 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ է մտել 23 տարեկանների խմբում հանդես եկող 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա պոկել է 102 կգ, հրել՝ 139 կգ եւ երկամարտի 241 կիլոգրամ արդյունքով նվաճել արծաթե մեդալ:
Այսօր պայքարի մեջ մտնելու են 20 տարեկանների առաջնության մասնակիցներ, 56 կգ քաշայիններ Մարզպետ Մինասյանն ու Դավիթ Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armsport.am-ի