Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Ոստիկանությունը կամայական վերաբերմունք է դրսևորում

Հոկտեմբեր 04,2015 10:16

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը գրում է՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015թ. հուլիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման և զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Կազմակերպության կողմից փորձաքննություն նշանակելու միջնորդություն էր ներկայացվել՝ պարզելու համար՝ արդյոք 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների մեջ եղել են թմրամիջոց օգտագործածներ, թե` ոչ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ. բողոքարկումից հետո վերահսկող դատախազի կողմից ևս մերժվել էր:

2015թ. սեպտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ ԱՆ ՙՆարկոլոգիական հանրապետական կենտրոն՚ ՓԲԸ՝ տեղեկատվություն ստանալու այն մասին, թե Նարկոլոգիական կենտրոն ներկայացված 106 անձանցից քանիսի օրգանիզմում են հայտնաբերվել հոգեմետ նյութեր և թմրամիջոցներ, որին ի պատասխան՝ Կենտրոնից տեղեկացրել են 3 անձի մոտ թմրամիջոց հայտնաբերելու մասին: Փաստորեն, Ոստիկանությունը կամայական վերաբերմունք է դրսևորում՝ թմրամիջոց օգտագործած լինելու կասկածը ոստիկանների դեպքում համարելով անհիմն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031