Չափազանց պարզ ու հեշտ, միեւնույն ժամանակ՝ շատ համեղ՝ այսպիսին է այս աշնանային աղցանը:
Անհրաժեշտ մթերքները
Կարմիր թարմ պղպեղ- 1 կգ
Սխտոր- 1-2 պճեղ
Կարդացեք նաև
Մաղադանոս կամ սամիթ- կես կապ
Ձիթայուղ- 3-4 ճաշի գդալ
Բալզամիկ քացախ- 2 ճաշի գդալ (կարող եք փոխարինել պարզապես գինու քացախով)
Արեւածաղկի սերմեր- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Աղ եւ աղացած սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարմիր թարմ պղպեղները խորովել, կեղեւահան անել, ազատվել պոչերից եւ միջի սերմերից՝ որքան հնարավոր է: Կտրատել, վրան ավելացնել քերած կամ ճզմած սխտորը, կտրատած թարմ կանաչին, աղը, պղպեղը, ձիթայուղն ու քացախը, լավ խառնել: Լցնել մատուցարանի մեջ, զարդարել արեւածաղկի սերմերով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ