Այսօր, ժամը 22.30-ից մինչեւ 22. 39-ի սահմանները թռչող երկու սարքեր պտտվում էին Նոյեմբերյան քաղաքի վրա: Դրանք բազում անգամ լուսանկարեցինք, սակայն դրանք թռչում էին մեծ բարձրությամբ, ուստի լուսանկարներում, երկնքի մթության ֆոնին, դրանք չերեւացին: Անցյալ տարի ցերեկով ադրբեջանական թռչող սարք էր հայտնվել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի վրա: Չնայած բազմաթիվ կրակահերթերին, մեծ բարձրության վրա թռչող այդ սարքը կարողացել էր անվնաս հեռանալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
բա՞…..